ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

Կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը
27.09.2013 | 20:01

Վաղը` ժամը 11-ին, Լենինգրադյան 52 շենքի հարակից այգում պաշտոնապես կբացվի կիսանդրի-հուշարձան՝ նվիրված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին:

Միջոցառմանը կմասնակցեն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրապարակախոսներ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված արտասահմանցիներ, Գուրգենի ընկերները: Այս մասին տեղեկացնում են «Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ից:


Գուրգեն Մարգարյանը սպանվել է 2004-ին,Բուդապեշտում, կացնի 16 հարվածից, քնած ժամանակ: Մարդասպանը` Գուրգենի ադրբեջանցի ծառայակից Ռամիլ Սաֆարովը ազատության մեջ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ